Իրավաբանական գաղափարների էությունը. ճակատագրական երկվորություն

1. Ինչ է իրավունքը?
Այն կապված չէ պետության հետ։ Դա այն ելակետն է, որը բովանդակություն, իմաստ է պարունակում և որը արդարացի է ընկալվում մարդկանց կողմից։

2. Ինչ լեզվաբանական հիմքեր ունի իրավագիտություն բառը?

Հենց Հայաստանում իրավունք բառի արմատը իր բառն է, որ իր մեջ ունի առարկայականության տարր։ Օրենքի արմատը ավելի կարգավորվածության իմաստ ունի։

3. Որն է օրենքի հիմնական հատկանիշը?

Նրա հիմնական հատկանիշը նրա երկարակեցությունն է և իր հիմնական պայմանների հետ ոչ համապատասխան լինելը։


4. Օրենքի դաշտում որն է պետության գործառույթը?

Պետությունը սահմանում է որոշակի կանոններ, վարքականոններ, վարքագծի նորմեր և պարտավորեցնում է բոլորին որպեսզի այդ կաննոները պահպանվեն, միաժամանակ այդ կաննոների չպահպանման համար նախատեսում է որոշակի տույժի միջոցներ կամ սանկցիաներ։


5. Որն է իրավունքի ամենակարևորը սկզբունքը։

Դա հավասարությունն է։ Դա այն սկզբունքն է որը բնորոշ է բոլոր ժամանակաշրջանների մտածողների կողմից արտահայտված իրավունքի գաղափարին։

6. Վերջին 10 տարիների ընթացքում ինչ տեղի ունեցավ Հայաստանում?

Տեղի ունեցավ մի բան որ ավագ սերնդի իրավաբանները կամ իրավագետները դժվար կարողանային պատկերացնել․ մի քանի տասնամյակ առաջ մարդիկ վիճում էին թե արդյոք դատական նախադեպը կարող է իրավունքի աղբյուր համարվել կամ չի կարող համարվել, ապա այսօր թե բուհական համակարգում և թե այլ կրթական համակարգում նաև պրակծիկայում քիչ են հանդիպում դեպքեր որևէ իրավագիտական հարց քննարկվի և փորձ չարվի մեջբերել բարձրագույն դատական ատյանների, սահմանադրական դատարանի, վճեաբեկ դատարանի նաև միջազգային դատարանների կողմից ձևավորված իրավական դիրքորոշումները։

7. Ինչ է աքսեոմատիվ ճշմարտությունը?

Աքսեոմատիվ ճշմարտությունը դա իրավունքի գոյությունը, նորմատիվ ոլորտն է կամ իրավական նորմերն են, այսինքն օբյեկտիվորեն գոյություն ունեցող իդեա է, իրենից ներկայացնում է իրավունքը։

Оставьте комментарий